Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԻՋԵՎԱՆԻ «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»

ԻՋԵՎԱՆԻ «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»
20.09.2011 | 00:00

1999-ից ի վեր Տավուշի մարզի Իջևան քաղաքի «տերն ու տնօրենը» քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն է: Քաղաքը սեփական «ապարտամենտի» վերածած քաղաքապետը վերստին ուզում է բազմել նույն աթոռին: Նոյեմբերին Իջևանում համայնքի ղեկավարի ընտրություններ են, ու շատերի կարծիքով, Վարուժան Ներսիսյանը նորից կվերընտրվի: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանն այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ էին, քանի որ 13 անդամներից 8-ի համբերության բաժակը լցվել էր, ու նրանց համար անընդունելի էր գործող քաղաքապետի աշխատաոճը, այդ իսկ պատճառով անվստահություն էին հայտնել նրան: Սակայն «բազմափորձ» Վարուժան Ներսիսյանն այս մենամարտից հաջողությամբ «չոր» դուրս եկավ, հիմա էլ պատրաստվում է գլխավոր ճակատամարտին:
Ընդամենը վերջերս անդամագրվելով ՀՀԿ-ին` քաղաքապետն արդեն լուրջ տարաձայնություններ ունի ՀՀԿ-ի տեղական կառույցի անդամների հետ: Երբ ցանկացել է անդամագրվել, տեղի հանրապետականներն անգամ ասել են` կա՛մ մենք, կա՛մ ինքը: Քաղաքապետի միակ մրցակիցը, ըստ իջևանյան մեր աղբյուրի, նրա վաղեմի «հակառակորդ» Արծրուն Ղալումյանն է` Իջևանի ասֆալտի գործարանի տնօրենը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` նրանց «կռիվը» վաղուցվա պատմություն ունի, քանի որ վերջինս միշտ էլ ցանկացել է քաղաքապետ դառնալ:
Նույն աղբյուրի հավաստմամբ, Վարուժան Ներսիսյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը և ազատ ելումուտ ունի նրա մոտ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ